Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հակակշիռների մեխանիզմ ստեղծելու հնարավորություն

Հակակշիռների մեխանիզմ ստեղծելու հնարավորություն
07.08.2023 | 20:39

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի ընտրվելը, կարծում եմ, կարևոր մարտավարական քայլ է մի քանի պատճառներով (իհարկե, չգիտեմ Արայիկի իրական մոտիվը):

1. ՀՅԴ-ականի այս պաշտոնում ընտրվելը հնարավորություն է ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների մոբիլիզացիա ապահովելու համար (մինչ այս հնարավորություն կար, բայց, ցավոք, աշխարհասփյուռ հայության լայն մոբիլիզացիա Արցախի շուրջ ներկա հանգրվանում չտեսանք),

2. ՀՅԴ հետագա հավակնությունները «հայկական աշխարհում» մեծ հաշվով կախված են լինելու Արցախում և Արցախի շուրջ հետագա զարգացումներից, որոնցում դերակատարում ունենալու հնարավորություն և կարողություն է ստանում,

3. Ադրբեջանի հետ հարաբերություններում նախագահի ինստիտուտին հակակշիռ դառնալու հնարավորություն է ստանում Արցախի Հանրապետության ԱԺ-ն (մի բան, որն այնքան անհրաժեշտ էր ՀՀ-ին, բայց անձնական և խմբային շահը թույլ չտվեց իշխանություն կիսել ավելի արմատական ուժի հետ, որի վրա «կբարդվեր» քաղաքական և դիվանագիտական մանևրների ամենածանր մասը),

4. ՀՅԴ-ն Արցախի անունից արտաքին աշխարհում սեպարատ բանակցություններ սկսելու հնարավորություն է ստանում, ինչը հնարավորություն է տալիս ճեղքել պաշարման շղթան ՀՅԴ արտաքին կառույցների միջոցով։

Եթե ընդհանրացնելու լինենք, ապա ողջունելի է իշխանության կենտրոնացված վիճակից ապակենտրոնացման անցնելու (հատկապես, երբ նախագահը, կարելի է ասել, սպառվել է, որպես դերակատար) և հակակշիռների մեխանիզմ ստեղծելու այս հնարավորությունը, որը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ պետական ինստիտուտների վերանորոգման հարցում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ